Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
04.02.2020 | 00:02
Տի­րոջ հո­գին ինձ վրա է, դրա հա­մար իսկ նա օ­ծեց ինձ, ու­ղար­կեց ինձ` ա­վե­տա­րա­նե­լու աղ­քատ­նե­րին, բժշ­կե­լու սր­տով բեկ­ված­նե­րին, գե­րի­նե­րին ա­զա­տու­թ­յուն քա­րո­զե­լու և կույ­րե­րին` տե­սո­ղու­թ­յուն, հռ­չա­կե­լու Տի­րոջ ըն­դու­նե­լի տա­րին և մեր Աստ­ծու վրեժխնդ­րու­թ­յան օ­րը, մխի­թա­րե­լու բո­լոր սգա­վոր­նե­րին, փա­ռա­վո­րե­լու Սիո­նի սգա­վոր­նե­րին, որ մոխ­րի փո­խա­րեն ու­րա­խու­թ­յան օծ­ման յու­ղի պի­տի ար­ժա­նա­նան, իսկ սգա­վոր­նե­րը վհատ հո­գու փո­խա­րեն` փառ­քի զգես­տի։ Եվ նրանք պի­տի կոչ­վեն ազգ ար­դա­րու­թ­յան, տունկ` ի փառս Տի­րոջ։
Ե­սա­յու մար­գա­րեու­թ­յու­նը 61. 1-3
Դիտվել է՝ 2001

Մեկնաբանություններ